понедельник, 31 декабря 2012 г.

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...


Շնորհավորում եմ  բոլորիս Նոր տարին....
Երջանիկ տարի եմ մաղթում բոլորիս:Ինչպես Մեծարենցն է ասել.<<Անձնական երջանկության հնարավորություն եմ մաղթում բոլորիս>>:
2013-ին ցանկանում եմ յուրաքանչյուրիս 3 կարևոր բան` առողջություն,սեր և գումար:Թող 2013-ը  միայն ձեռքբերումների,ժպիտների,երջանիկ պահերի ու այլ շատ հաճելի իրադարձությունների  տարի լինի:Հուսանք,որ 2013-ը կլինի հուսո,սիրո և ամենակարևորն է` խաղաղության տարի:Շնորհավորում եմ  ոչ միայն հարազատներիս,ընկերներիս ,այլև սահմանում ծառայող մեր զինվոր եղբայրների Ամանորն ու Սուրբ Ծնունդը:Եկեք չմոռանանք,որ եթե նրանք սահմանը չպաշտպանեն,մենք էլ չենք կարող Ամանորն ուրախ դիմավորել տանը:Եվս մեկ անգամ մաղթում եմ,որ այս տարին յուրաքանչյուրիս համար լինի բարեկեցիկ, երջանիկ, ուրախ,հաջողություններով լի և առողջ տարի:
        Հիշենք մի հրաշալի բանաստեղծություն....

                                            Նամակ Ձմեռ պապին


Ձմեռ պապիայս Նոր տարում այնպես արա,
Որ աշխարհը գոնե մի քիչ բարիանա,
Ամեն մեկին մի քիչ-մի քիչ մի բան արա,
Որ քեզանից ոչ ոք փոքր-ինչ չնեղանա:

Հարուստներին միայն հեռվից ձեռքով արա,
Աղքատների համար թող ձմեռն ամառնանա,
Իմ գործը չիոնց ուզում եսայնպես արա,
Որ փոքրերի համար էլ առատ ձյուն տեղա:

Դժգոհելու շատ առիթներ՝ դժգոհներին,
Մտքի փոքր-ինչ պայծառացում՝ շատ գոհերին,
Առատ ու խիտառողջ մազեր՝ ճաղատներին,
Ամաչեցրու շռայլությամբ՝ ժլատներին:

Ձմեռ պապիկույրերին բեր տեսողություն,
Խուլերին էլլավ կլիներլսողություն,
Բոլոր-բոլոր հիվանդներին՝ ապաքինում,
Այդքան էլ ճիշտքեզ լավ նայիրառողջություն:

Թող այս տարի սիրահարներն ամուսնանան,
Նորապսակ զույգերն էլ թող երեքանան,
Մանկան ճիչովանհոգությամբ թող լիանան,
Մյուսներն էլ՝ չնախանձենայլ հիանան:

Զինվորներին՝ ուժ ու կորովարիություն,
Որ պահպանեն սահմանները հայրենիքի,
Մայրերին էլշուտով կգանհամբերություն,
Աշխարհին էլ թող որ լինի խաղաղություն

Այս տարվա համար այսքանն արաեկող տարի
Քեզ կսպասենք նոր ցուցակով մեր իղձերի:



2 комментария:

  1. ★★★♚ ♚ ♚ Հուսանք որ մեր երազանքներն էլ կկատարվի այս ՆՈՐ ՏԱՐՈՒՆ★★★★★♚ ♚ ♚

    ОтветитьУдалить
  2. Եթե շատ մեծ հավատ ունենաս ու վազես քո երազանքների ետևից,ապա համոզված եղիր,որ դրանք իրականություն կդառնան...

    ОтветитьУдалить