суббота, 29 сентября 2012 г.

Խոզնավարի պատմությունը

Խոզնավար գյուղը Սյունիքի մարզի Գորիսի ենթամարզի հեռավոր գյուղերից է:Այն գտնվում է ենթամարզի հյուսիսային սահմանագլխին`Գորիս քաղաքից 45 կիլոմետր հեռավորության վրա,համեմատաբար քամիներից պաշտպանված գեղատեսիլ մի վայրում:Տեղանքը ,ուր տեղաբաշխված են գյուղի տները բնության սքանչելի անկյուններից մեկն է`շրջապատված պտղատու ծառերով,բերքատու այգիներով: Գյուղի վեհանիստ սարալանջերի վրա ալպյան մարգագետիններն են ,ուր համատարած կանաչը աչք է շոյում:

Գյուղի բնակիչները գտնվում են խոզնավար գետի ձախ մասում:Գետը սկիզբ է առնում գյուղի բնական աղբյուրների ջրերից:Գյուղը շրջապատված է բարձր լեռներով:Գյուղի դիմաց գտնվող սարալանջը կոչվում է <<Մեծ ղուզիե>>:Գյուղը արևմտյան մասից պաշտպանում է մի բարձունք,որը հայտնի է <<Բիլարբանց թումբ>> անունով:Այս թմբաշարի ստորոտներում կան բազմաթիվ քարանձավներ,որոնք,հինավուրց ժամանակներից սկսած,բնակիչներն օգտագործել են որպես թաքստոց-պատսպարաններ` արտաքին թշնամիներից պաշտպանվելու համար:Հիշողություններ են պահպանվել այն մասին,որ 1905,1918-20թթ տեղի բնակչության համար այս քարանձավները թշնամիների դեմ մղված պայքարում,ծառայել են որպես անառիկ ամրոցներ:


Նման քարանձավներ կան նաև գյուղի արևմտյան մասում,գերեզմանատնից ներքև,որոնց ժողովուրդը <<Մաթևոսի քերծ>> անունն է տվել:Գյուղը հարավից սահմանակից է Վաղատուրին ,հարավ-արևելքից Խնածախին,արևելքից Ծիծեռնավանքի մոտ գտնվող Քաշաթաղի շրջանի Քոսալար,Մալիբեկ,Հալիջար ադրբեջանական գյուղերին:Գյուղի արևմտյան մասում Մեծ Իշխանասարն է և նրան հարակից Մերկասարը`Քաչալ դաղը:

Գորիս քաղաքից երկու ճանապարհով կարելի է մտնել գյուղ:Առաջին ճանապարհն անցնում է Վերիշեն գյուղի կողքով և մոտ 18 կիլոմետր երկարությամբ անբարեկարգ ճանապարհով իջնում է դեպի Խոզնավար:

Երկրորդ`ասֆալտապատ և հարմարավետ ճանապարհը 45-48 կիլոմետր երկարությամբ անցնում է Քարաշեն,Խնձորեսկ,Խնածախ,Վաղատուր գյուղերի միջով:Առայժմ հիմնական երթևեկությունը տեղի է ունենում այս երկար ու ձիգ ճանապարհով:

Գյուղի կլիման հիմնականում բարեխառն է,չոր:Ձմեռները մեղմ են լինում,աշունը`տաք ու երկարատև:

Գարնանը շատ հաճելի է այստեղ:Ձորը լցվում է համատարած կանաչով,ծառերը զարդարվում են երփներանգ ծաղիկներով:Ամռանը տաք է լինում և նախալեռնային կլիմային հատուկ հաճելի զով,որը գյուղատնտեսական աշխատանքների համար բարենպաստ է համարվում:Գյուղը ծովի մակերևույթից բարձր է մոտ 1600 մետր:

Գյուղի շրջապատի ամենաբարձր լեռնագագաթը Դադ Մելիք կոչվող սարն է:Մեծ Իշխանասարը գյուղի կենտրոնից չի երևում,իսկ նրանց հարակից <<Վալի դուզի>> լեռնագագաթները գյուղի շրջակայքին հմայիչ տեսք են տալիս:Գյուղացիների խոտհարքները մեծ մասամբ գտնվում են Մեծ Իշխանասարի ստորոտներում,ձգվում մինչև Սև լիճ:Գյուղի հյուսիսային և արևմտյան մասը քարքարոտ,ավազով ծածկված ժայռեղեն տեղանք է,որտեղից հատկապես հորդառատ անձրևների ժամանակ,գահավիժող ջրերը ջրհեղեղների վտանգ են ստեղծում:Այդպիսի ջրհեղեղներից մեկը եղել է 1972 թվականին,որը հսկայական վնաս է պատճառել գյուղին:Ընդհանուր առմամբ գյուղը ջրառատ է:Գյուղից վերև մոտ քսան հրաշալի աղբյուրներ կան`իրենց հայտնի անուններով`Վարդաղբյուր,Քարաղբյուր,Մեսրոփի աղբյուր,Սաղդի,Զարգարի,Արտավազդի,Խանութարի,Ջավադի,Յրղանի տակի և այլ սառնորակ քաղցրահամ աղբյուրներ:

Հայտնի է,որ Խոզնավարի առաջին եկեղեցին կառուցվել է 1560-65թթ.,որն այժմ գույություն չունի:Երկրորդ եկեղեցին կառուցվել է 1635 թվականին:Այս եկեղեցու հետքերը մինչև այսօր Էլ պահպանվել են:

Գյուղի տարեցները վկայում են,որ իր պատմության մեջ Խոզնավարի բնակիչները հացի պակաս չեն զգացել և այդ հանգամանքը պատճառ չի հանդիսացել բնակավայրը լքելու,գյուղից թողնել-հեռանալու:

Ընդհակառակը,թշնամու յաթաղանից փախած շատ հայեր են եկել ու ապաստան գտել այստեղ` Խոզնավարի ձորում:

Ժողովուրդն ապրել,մաքառել,գոյատևել,ստեղծագործել է,բայց ընթերցողի սեղանին չի դրվել պատմական մի տեղեկագիր,հայտնի դեպքերի և իրադարձությունների մասին որևէ տարեգրություն:Մինչդեռ Խոզնավարում էլ արժանահիշատակ շատ բաներ են կատարվել,որոնք Սյունիքի պատմության մեջ բոլորովին էլ երկրորդական դեր չեն ունեցել:Այստեղ տեղի ունեղած իրադարձությունները ոչ միայն կապված են մեր ժողովրդի պատմության հետ,այլև կազմում են նրա ամբողջական շղթայի այն օղակը,առանց որի ինչ-որ տեղ թերի կլիներ Սյունյաց երկրի պատմության լիիրավ պատկերը:

Գյուղի բուն անունը Խոզնավար է` խոզան արտ,որ հնձել են:Կա վկայություն այն մասին,որ ժամանակի հզոր մելիքներից մեկի`Մելիք Հայկազի երեք որդիների կողմից ավանդվել է մի ընդարձակ արձանագրություն` ըստ որի Խոզնավար գյուղը հիշատակվում է Խզեվր համառոտագրությամբ:Նշված է նաև այն փաստը,որ Տաթևի նոր հարկացուցակում Քաշաթաղ գավառի գյուղերի շարքում Խոզնավարը հիշատակվում է Խազնավար ձևով:




Գյուղն ապրել է պայքարով ու հավատով




Խոզնավարը միշտ էլ եղել է թուրք-ազերական ոտնձգությունների ասպարեզ:Գյուղի շրջապատի ազերական գյուղերի մուսուլման բաշիբոզուկները հաճախ են ավարառությունների և հարձակումների թիրախ դարձրել քրիստոնյա հայերով բնակեցված այս վայրը` նպատակ հետապնդելով տիրանալ նրա արգավանդ հողերին ու հարստությանը:Սակայն Խոզնավարցիները,քաջ գիտակցելով այս ամենը,միշտ էլ քաջաբար պաշտպանել են իրենց հողը,իրենց ունեցվածքը:Վայրագ թշնամուն չի հաջողվել ընկճել խոզնավարցիների պայքարի ոգին ու ապրելու հզոր կամքը:

Գյուղի բնակիչները,նրա քաջարի պաշտպանները տասնյակ ու տասնյակ անգամներ հետ են շպրտել թշնամուն`կառչելով մի պատառ հողին,սրբությամբ պաշտպանելով հին ավանդույթուններն ու քրիստոնեական հավատը:

Թշնամական վտանգը միշտ էլ դամոկլյան սրի նման կախված է եղել գյուղի և նրա բնակիչների գլխին ,բայց վաղվա օրվա լավատեսությամբ ժողովուրդը պայքարել ու գույատևել է տարիներ շարունակ և կերտել իր հերոսական պատմությունը:

Արցախյան շարժումը և դրան հաջորդած մարտական իադարձությունները լուրջ փորձություն էին նաև խոզնավարցիների համար:Առանջնահերթ խնդիր էր գյուղի ինքնապաշտպանության կազմակերպումը:Գյուղի ինքնապաշտպանության կազմակերպման գործում զգալի է Վարո Գրիգորյանի դերը:Նրա համարձակ ձեռնարկումները,վճռական գործողությունները մշտապես նկատելի են եղել բոլորի կողմից:Նրա խիզախ ու ինքնավստահ գործողությունները փոխանցվում են մյուսներին,ուժ ու հավատ ներշնչում:

Մեր աչքի առաջ հայրենիքի զինվոր էին դառնում բոլորը,կարճ ժամանակում տիրապետում ռազմական գործին,սովորում մարտավարության արվեստը,թրծվում կռիվների թոհուբոհի մեջ,գտնում թշնամուն հաղթելու ամենակարճ ճանապարհը:

Թշնամին կրակ է թափում մեր ազատամարտիկների վրա,վիրավորներին հասցնում էին անվտանգ տեղ,որտեղ բուժակ Վաղարշակ Նիկոլայանը ցույց է տալիս անհրաժեշտ օգնություն,որից հետո վիրավորները տեղափոխվում էին Գորիսի հիվանդանոց:Ահա,շուտով պարզ է դառնում,որ Լաչինն ընկել է և դեպի Ստեփանակաերտ տանող ճանապարհը բաց է:Հաջիլար գյուղը այրվում էր բոցերի մեջ ,բայց թշնամուց դեռ վտանգ էր սպասվում:Հրամանատար Վարո Գրիգորյանը որոշում է մտնել գյուղ:




Հերոսական ժամանակներ է ապրել նաև Խոզնավարը:

Արժե նշել նաև խոզնավարցի այն կամավորական ռազմիկների անունները ,ովքեր կռվել են մեծն Գարեգին Նժդեհի դրոշի տակ:

Ահա այդ խիզախ նժդեհականների անունները,ովքեր փառքով են պսակվել իրենց անունները:

Սամվել Հովհաննիսյան

Մարտիրոս Մանուչարյան

Գալուստ Ավագյան

Պետրոս Հովսեփյան

Հայկ Մարտիրոսյան

Փարսի Առաքելյան

Գալուստ Օհանջանյան

Քրիստափոր Մկրտչյան

Գալուստ Փարսյան




Խոզնավարի դպրոցի ստեղծման պատմությունը




Մատաղ սերնդի կրթության կազմակերպումն անցյալում,ինչպես ամենուր,Խոզնավարում նույնպես դժվար լուծվող խնդիրներից է եղել:Թե ինչպես են լուծել խոզնավարցիներն իրենց երեխաներին կրթության տալու գործը 19-րդ դարում կամ առաջ,դժվար է ասել:

20-րդ դարի սկզբներին գյուղում բացվում են մասնավոր խմբեր կամ դասարաններ,որտեղ գրագիտություն եմ ստանում գյուղի շատ երեխաներ:Նման կարգի առաջին դասարան է բացվել 1906 թվականին և գործել ընդամենը երկու տարի:

19-րդ դարի վերջերից սկսած շատ խոզնավարցիներ բախտ են որոնում նավթաարդյունաբերության խոշոր կենտրոն Բաքու քաղաքում:Հենց այս քաղաքում էլ ձևավորվում,ստեղծվում է խոզնավարցիների`թվաքանակով փոքր մի <<Հայրենակցական միություն>>,որը մշտապես կապ է պահպանում հայրենի գյուղի հետ:<<Միությունը>> հանգանակում է բավական միջոցներ,վարձում ուսուցիչներ և ուղարկում Խոզնավար:Այդ միջոցներով և մի քանի ուսուցիչներով գյուղում սկսում են գործել կանոնավոր դասարան-խմբեր,որոնք, սակայն այդպես էլ դպրոցի չեն վերածվում:

Փաստորեն Խոզնավար գյուղը դպրոց չի ունեցել ընդհուպ մինչև 1925 թվականը:Հենց այս թվականին Բաքու քաղաքում բնակվող խոզնավարցիների հանգանակած միջոցներով գյուղում գտնվում է միակ հարմարավետ,եռահարկ շենքը`քահանայի տունը(այն հիմա էլ կանգուն է) և հատկացվում է դպրոցին:Հենց տեղում պատրաստվում են սեղան-նստարաններ,գրատախտակ և ուսումնական այլ պարագաներ:Սեպտեմբերի 1-ից դպրոց են հաճախում 35 աշակերտներ:Նորաբաց դպրոցում աշխատող միակ ուսուցիչը Թբիլիսի քաղաքից եկած 17-ամյա Ազատ Քյուրքչյանն էր,ով ուներ ընադմենը յոթամյա կրթություն:Նա գյուղի դպրոցում աշխատում է 3 տարի:Շուտով դպրոցի անմխիթար վիճակի մասին վարչապետին է ներկայացնում Խոզնավար համայնքի ղեկավար Վաղարշակ Նիկոլայանը:Օրեր անց նույն հարցով դպրոցի տնօրեն Սլավիկ Շափաղաթյանը դիմում է մարզպետ Ս.Խաչատրյանին:Որոշ ժամանակ անց հարցը լուծվում է:Նույն տարում սկսվում է 120 տեղանոց դպրոցի շինարարությունը,որն ավարտվում է 2008 թվականին:2009 թվականից գյուղի երեխաները տեղափոխվում են նորակառույց շենքը:Շուտով ձեռք է բերվում նաև համապատասխան կահավորանք:

3 комментария:

  1. Հարուստ է այս փոքրիկ գյուղի պատմությունը:

    ОтветитьУдалить
  2. Здравствуйте, скажите, а в селе помнят Мирзаджана Аванесова (Аванесяна)?

    ОтветитьУдалить
  3. Здравствуйте, Мирзаджана Аванесова (Аванесяна)?кто он?

    ОтветитьУдалить