Համայնքի մասին

Բնակչություն` 458

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 112 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 45 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1592 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Խոզնավար։

Խոզնավար անվանումն ունի ժողովրդական ստուգաբանություններ և հավանաբար ծագել է «Խոզան» և «Վար « բառերից։
Գյուղը 1490թ. մի հիշատակարանում հիշատակվում է որպես Սյունիքի մասը կազմող Քաշաթաղ գավառի գյուղերից մեկը, որտեղ նույն թվականին ավետարան է օրինակվել, իսկ «Ցուցակ ձեռագրացում» հիշատակվում է որպես գրչության կենտրոն։
Գյուղի տարածքում կան հողմահարված ժայռասյուներ, քարայր-բնակարաններ, Խաչեր կոչվող գյուղատեղին և Ծիծեռնավանք հնավայրը։ Գյուղում կա 1675թ. կառուցված սբ Մինաս կիսավեր եկեղեցի, իսկ մեկ այլ եկեղեցու տեղում 1940թ. դպրոց է կառուցվել։
Խոզնավարում է ծնվել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Հարությունյանը, կոմպոզիտոր Է.Բաղդասարյանը։

Տնտեսությունը

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 94 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 623 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 1217 գլուխ,
- խոզեր` 35 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 337:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 40 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 2121 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1917 հա, որից`
- վարելահող` 289 հա, բազմամյա տնկարկ` 18 հա, խոտհարք` 109 հա, արոտ` 693 հա, այլ հողատեսք` 808 հա
- բնակավայրերի հողեր` 78 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`3 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 2 հա,
- անտառային հողեր` 113 հա, որից անտառածածկ` 82 հա
- ջրային հողեր` 7 հա

աղբյուրը` syunik.gov.am

Комментариев нет:

Отправить комментарий