Որքան հակասական է այս պատկերը:Նայում ու մտածում ենք. <<Տեսնես,որտեղ է գտնվում այս գեղեցիկ բնություն ունեցող վայրը>>:Դա Խոզնավարում է,այնտեղ ,որտեղ մենք չենք կարողանում գնահատել բնության հրաշալիքները:Բնությունը մեզ տվեց բնակվելու համար բավարար պայմաններ,ինչպես նաև զմայլվելու անհամար առիթներ,իսկ ինչ ենք անում մենք,չենք կարողանում պահպանել նույնիսկ մեր ունեցածը:Ինչ է վկայում այս նկարը:Այո, սա անձրևային եղանակի հետևանք է,որը սակայն ոչ միայն այստեղ է ակներև,այլև գրեթե ամբողջ գյուղում,իսկ ինչպես գիտենք այն նաև նորակառույց դպրոցին է վնասել,սակայն մարդն այնքան հզոր է,որ կարող է պայքարել բնության ցանկացած տարերքի դեմ,ուղղակի մեզ անհրաժեշտ է մի փոքր ցանկություն ունենալ:Դպրոցի մասին այլևս չեմ մտածում,քանի որ, ուզեն թե չուզեն պարտավոր են վերակառուցել փլված տարածքը ,հակառակ դեպքում դա ոչ մեկին շահույթ չի բերի:Գազաֆիկացումը շարունակվում է,իսկ թե ինչու ենք ամեն քայլափոխի հանդիպում նման պատկերների ,դա ոչ-ոք չի կարող ասել,եթե համայնքում մեկ քայլ առաջ ենք գնում,ապա մեկ քայլ էլ հետ ենք գնում,ինչու.....:Եթե կարող ենք ավելին անել մեր համայնքի համար,ինչպես պետության ,այնպես էլ առանձին տարածաշրջանների զարգացման աճը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում:Դանդաղորեն,բայց առաջ ենք շարժվում:
Комментариев нет:
Отправить комментарий