четверг, 9 мая 2013 г.

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

             Ինչպես  ասել  է  մեծն  Սաադին.   <<Ծնվում   ենք   ակամա,  ապրում  ենք  զարմացած,  մեռնում  ենք  կարոտով...>>:  Կյանքն  ընդամենը  չնախատեսված  սկիզբ  է ,  ու  այդ  սկիզբն  անվերջ  է  մինչև մահ...  Ծանր  հիվանդությունն  ընդհատեց  հայոց  լեզվի  և  գրականության  անզուգական  մասնագետի,  բարի  ու  իմաստուն  խորհրդատուի,  մեծագույն  դասղեկի,  ջանք  ու  եռանդ   չխնայող`  կնոջ,  սիրող  ու  հոգատար  մոր`  Անիկ  Աշոտի  Քոսյանի  կյանքը:    Վաստակաշատ  ուսուցչուհին   և  մեր  շատ  սիրելի   դասղեկը  իր  գիտելիքները,  մանկավարժական  կարողություններն  ու  հմտություններն  նվիրաբերել  է   իր  սաներին`  արժանանալով  սիրո  և  հարգանքի:  Սիրելի   Քոսյանի  հիշատակը  վառ  կմնա  ոչ  միայն   նրա   ընտանիքի,  այլև  մեր  `  տասնմեկերորդ  դասարանցիներիս      և  շատ  ու  շատ   շրջանավարտների   սրտերում:  Սգում  ենք  նրա  մահը  ու   հպարտանում,  որ  աշակերտն  ենք  եղել  նրա  նման  մեծատառով  մարդու:        

    


2 комментария: