среда, 10 апреля 2013 г.

Առաջիկայում ծրագրեր կլինե՞ն....

Բարի կեսօր հարգելիներս...
         Երկար ժամանակ է արդեն ինքս էլ չեմ  այցելում  <<Խոզնավար համայնք>> բլոգ,սակայն և շատ եմ կարոտում իմ տեղադրած նյութերը:Թերևս այնքան էլ մեծ ոգևորություն չկա ,ինչպես նախկինում էր,երևի դա նյութեր տեղադրելու հետ է կապված կամ էլ սկզբում միշտ հաճելի է լինում,հետո արդեն սովորական,չգիտեմ:Բայց ուզում եմ հայտնել,որ Խոզնավարում գազաֆիկացումն արդեն անիրականանալի երազանք չէ:Հարգելիներս աշխատանքները շատ են առաջ գնացել,ամեն օր աշխատանքներ են տարվում:Վերջերս լսեցի,որ մեր մշակույթի տունը հիմնովին վերակառուցում են,ես որպես շրջանավարտ փոքր-ինչ տխրեցի,քանի որ մենք նախատեսել էինք այնտեղ անցկացնել մեր ավարտական միջոցառումը,սակայն դա մեզ չի հաջողվի,այնուամենայնիվ չկա ավելի լավ բան ,քան լսել ,որ քեզնից հետո գալիս է մի սերունդ ,որը ևս  իրավունք ունի ունենալ պատշաճ մշակույթի տուն,նրանք և կվայելեն այն:Երևում է,որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ,ուղղակի հարկավոր է ցանկանալ:Մեր գյուղի հետ կապված որոշ ծրագրեր իրականացման ճանապարհին է,իհարկե մի կողմ ենք դնում դիմում-բողոքները,ամեն ինչ միանգամից չի լինելու:Իսկ այս ամենը արվում է մի նպատակով,որ այստեղ կյանքի շունչը միշտ լինի,որ երիտասարդ ընտանիքները հույսով իրենց երեխաների դպրոց ճանապարհեն,որ մարդիկ իրենց հողում օտար չզգան ,որ շենանա համայնքը և մարդիկ պայքարեն ավելի լավ ապրելու համար`իրենց հողում,այլ ոչ թե օտար :Իսկ խոզնավարցիների աշխատանքն արդեն սկսվել է,գարունն իր հետ բերում է ամեն տեսակի հոգս,երջանկություն և ուրախություն:Դպրոցում ամեն ինչ կարգին է,չնայած մենք այդպես էլ չստացանք որևէ  օգնություն` վտանգ ներկայացնող որմի առումով,չգիտեմ երևի ժամանակը չի ներում կամ էլ ,այն նորմալ վիճակում տեսնելու բոլորիս ձգտումը չի արդարացնում իրեն,արդեն ամոթ էլ է ,որ խոսենք այդ խնդրի մասին,էլ չենք խոսում.<<երբ կստացվի կլինի>>,երևի հենց այս արտահայտությամբ էլ առաջնորդվում ենք ,այդ պատճարով էլ չի ստացվում  :-D  :Տնօրենի ջանքերը գնահատվում է աշակերտների կողմից,քանի որ նա արել է այն, ինչ նրանից պահանջվում էր:Չնայած,  փորձենք նաև հասկանալ այն մարդկանց ,ովքեր մարդկանց ասելով պարտավոր են լուծել  մեր խնդիրները,այնքան էլ հեշտ չէ,մենք կարծում ենք,թե միայն մենք խնդրիներ ունենք,սակայն և եթե տեսնենք ,որ (խոսքս գոնե մեր տարածաշրջանի մասին է ) այս և այլ հրատապ խնդրիրներ ստանում են իրենց լուծումը մենք էլի դժգոհ չենք լինի,ինչպես հիմա:Դե հիմա հարց է .<< առաջիկայում ծրագրել կլինե՞ն,թե ոչ>>:
      Հարգելիներս ես ձեզ խորհուրդ եմ տալիս զինվել համբերությամբ...:

Комментариев нет:

Отправить комментарий