Մայր, կին, դուստր, քույր, ասել է թե` ակունք լույսի ու ջերմության, ասել է թե`մեր գոյի հավերժակարկաչ աղբյուր:
Անմեկնելի մի խորհուրդ կա այն զուգադիպության մեջ, որ կանանց տոնը համընկնում է բնության զարթոնքի` գարնան նախերգանքի հետ: Կնոջից է սկզբնավորվում ամեն ինչ, մարդկությունը իր գոյությամբ պարտական է նրան:
Մարտի 8-ին` Կանանց միջազգային տոնի առթիվ, շնորհավորենք մեր մայրերին, քույրերին, կանանց ու դուստրերին և մեր սրտի հետ միասին նրանց նվիրենք աշխարհրի բոլոր ծաղիկները, որ նրանք միշտ անուշահոտ լինեն: Եվ մաղթենք, որ մարդկային երջանկությունը գոնե մեկ անգամ բախի յուրաքանչյուր հայուհու սրտի դուռը` թե՛ Հայաստանում ու Արցախում և թե՛ ի սփյուռս աշխարհի:
Կանանց աչքերում,
Տեսե՜ք,
Փլվել է ինքը երկինքը
Ու ծիծաղում է...
Комментариев нет:
Отправить комментарий