Բարև ձեզ...
Ուզում եմ խոսել դպրոցի մասին ,բայց ավելի ցավով ու ավելի շատ :Առկա են խնդիրներ և պահանջում են լուծումներ:Չնայած գյուղում հիմա գազաֆիկացումն է առաջ ընթանում,բայց դա հիմք չէ,որ մնացած հիմնախնդիրները անցնեն 2-րդ կամ 3-րդ պլան:Դպրոցն է գյուղի միակ զարդը,այն միակը ,որը իր մեջ գյուղացիների հույսն է պահպանվում,եթե չլինի դպրոցը, չի լինի նաև հետագա կյանքը:Ես այս ամենն ասում եմ,որպեսզի ավելի հստակ պատկերացնեք,թե խոսքը որ կարգի բարդության մասին է:Երևի ժամանակ կամ հնարավորություն չունենք կամ էլ որ ավելի հավանական է հավես չունենք խնդիրները լուծելու համար:Տհաճ է այն փաստը,որ նորակառույց դպրոցը արդեն այս վիճակում ,կարելի էր պատկերացնել,որ երկրաշարժն իր հետևանքները պետք է թողներ,բայց որոշ չափով:Հիմա էլ կարևոր չէ թե ինչից կամ ինչպես դպրոցը հայտնվեց նման խղճուկ իրավիճակում:Թող մեր բարեկամներն ու առհասարակ մարդիկ իմանան,որ կա խնդիր և հրատապ խնդիր,միգուցե միահամուռ կերպով կարողանանք օգնել մեր դպրոցին:Մշակույթի տունն անգամ արհամարհված է:Ամենաթեթևն ու ամենահեշտը <<մշակույթի տան>> հիմնահարցն է,բայց դա ևս անիրականացած ծրագիր է համարվում,էլ չեմ խոսում այսպես ասած.<<Վերևի ճանապարհ>>-ի ,տրանսպորտի մասին,որն արդեն մի քանի ամիս է չի գործում:Միապաղաղ ու սպասումների մեջ ապրելը ոչ-մեկի շահերից չի բխում:Կաթն էլ այս և շրջակա գյուղերում տարվում են ,ժողովրդի խոսքով <<ջրի գնով>>:Թվարկման ցուցակը երկար է և անիրականանալի և որքան էլ փորձենք,ամեն մեկս մեզ համար քայլեր ձեռնարկել,միևնույն է առանց որևէ օժանդակության մենք ի զորու չենք լուրջ քայլերի դիմել և դա ակնհայտ է:Հիմա մենք չենք փնովում ոչ մեկին ,չենք բողոքում և չենք էլ ըմբոստանում,ուղղակի ցանկանում ենք ապրել ավելի լավ պայմաններում ,եթե կարող ենք հասնել ավելիին,ինչու չանենք դա:
Ուզում եմ նաև բոլոր խոզնավարցիների անունից շնորհակալություն հայտնել Սյունիքի մարզպետ` Սուրեն Խաչատրյանին,ով աջակցել է,որպեսզի այսօր գազաֆիկացման համար տարվեն աշխատանքեր և այն էլ շատ արդյունավետ:Եվ իհարկե ուզում եմ կոչ անել,որ իմ կարծիքը ,որ հայտնեցի սխալ կերպ չընկալեք:Սա ուղղակի կարծիք է ,որի շուրջ կլինեն տաբեր նոր կարծիքներ,բայց իմ կարծիքի հիմքում ընկած են իրական փաստեր:Շտապեք արձագանքել:Դա ինձ համար մեծ հաջողություն կլինի:

Комментариев нет:
Отправить комментарий