Բարի երեկո բոլորիս....
Ես հիշում եմ,որ խոստացել էի ավելի մանրամասնորեն պատմել դպրոցում առկա խնդիրների մասին,չէ ավելի ճիշտ ներկա պահին ամենահրատապ խնդրի մասին:Խոսում ենք օժանդակ որմի մասին:Կարծում եմ,կարիք չկա ներկայացնել որմի ամեն ծերպի մասին,քանի որ լուսանկարներում ակնհայտ երևում է:Իմ ասելիքն այն չէ,որ դպրոցը հիմավորապես վտանգի տակ է ,բայց ինչպես չնդունենք,որ իրենից վտանգ ներկայացնող փաստ է:Եկենք,առկա վտանգերի մասին ևս տեղեկացնենք մարդկանց:Եթե որմը վերջնականապես փլուզվի,ապա վտանգ կա,որ այն կարող է մեծ վնաս հասցնել նաև դպրոցին,այդ դեպքում ստիպված կլինենք դպրոցը վերակառուցելու մասին մտածել:Ով կարող է երաշխավորել,որ որմի փլուզման պահին այնտեղ ոչ մի աշակերտ կամ մի այլ մարդ չի լինի:Հետագայի մասին խոսելը` սխալ է:Ես վերջերս շատ էի հետաքրքրված այս խնդրով և ուշադիր փորձում էի հետևել,արդյոք այնտեղ երեխաների ներկայություն լինում է,թե ոչ,սակայն մանուկները վազվզում են վազվզում ու վերջում էլ անցնում այդ ճեղքվածքի կողքով:Դե իհարկե,դա երեխաների մեղքը չէ և ոչ մեկի մեքն էլ չէ,ուղղակի եթե առկա է խնդիրը ,ապա կարծում եմ,որ պետք է կիրառել ամենը այն վնասազերծելու կամ էլ վերացնելու համար:Ի վերջո,կյանք է ամեն փորձանք էլ կարող է պատահել:Փորձենք հենց անձրևաջրերի օրինակով բացատրել:Գիտենք,որ անձրևաջրերը ևս քայքայող հատկություն ունեն և չի բացառվում,որ դա փլուզման համար խթան կհանդիսանա:Նաև երկրաշարժներից ,իսկ դա ամենաուժեղ հարվածը կլինի որմի համար:Սակայն ,մեզ համար,ավելի լավ է լավատես լինել ու այսքան վատ մտքեր չունենալ,չնայած որ դրանք մտահոգիչ են և կատակի տալու բան չեն:
Ամեն ինչ լավ կլինի,հուսով եմ բավականաչափ տեղեկացրի խնդրի մասին:
Բարի գիշեր բոլորիս.....
Комментариев нет:
Отправить комментарий