Այնքան հրաշալի զգացում է, երբ արթնանում ես ու տեսնում,թե ձյունն ինչ հեքիաթ է պատրաստել մեզ համար` դրսում:Ոմանց ասածով.<<Ինչ հավեսաաա>>:Ձմեռն այն եղանակն է, երբ նույնիսկ մեծահասակները ցանկանում են վայելել նրա հրաշալիքները (ի դեպ դեռևս ''ձյան հրաշալիքներ'' արտահայտությունը չէի օգտագօրծել):Բայց այս ամենի հետ մեկտեղ չեմ կարող չխոսել անվերջորեն անհանգստացնող հոգսերի մասին:Հիմա երևի մտածում եք,որ էլի խոսում են հոգսերի մասին,սակայն այս հրաշք ձմեռը գալիս և իր հետ բերում է նորանոր ու յուրովի հոգսեր:Երևի թե այնքան էլ տեղին չի լինի նշել այդ հոգսերը,սակայն ուզում եմ մի բան ասել.<<Հոգսերը անցողիկ են,նրանք գալիս են,որպեսզի մենք հաղթահարենք ու առաջ շարժվենք,այնպես որ ձյունը պետք է և պարտավոր է մեզ այցելել,որովհետև նրանով են մեր մանուկներն ուրախանում,ձնեմարդ պատրաստում,խաղում,ընդ որում մեծահասակները ևս ետ չեն մնում նրանցից>>:Եկեք,վայելենք և' ցրտաշունչ , և' ջերմ, և' հիասքանչ ձմեռը:
Ձյունն ի՞նչ է իմանում,
Թե աղքատը փայտ չունի.
Ճամփան ի՞նչ է իմանում,
Թե ձին ոտքին պայտ չունի:
Բայց ես գիտեմ,ով երեկ
Շեն տներ է ավիրել,
Ինչքան զղջման խոսք ասի`
Մե՛կ է,խղճի խայթ չունի՜:
Ձյունն ի՞նչ է իմանում,
Թե աղքատը փայտ չունի.
Ճամփան ի՞նչ է իմանում,
Թե ձին ոտքին պայտ չունի:
Բայց ես գիտեմ,ով երեկ
Շեն տներ է ավիրել,
Ինչքան զղջման խոսք ասի`
Մե՛կ է,խղճի խայթ չունի՜:
Комментариев нет:
Отправить комментарий