Ունենք մշակույթի տուն,որը կառուցվել է 1930 թվականին:Սակայն այն ոչ բարվոք վիճակում է և ենթակա է վերակառուցման:Մինչ այժմ դեռ ոչ-ոք առաջ չէր քաշել այս հարցը:Մենք գիտակցում էինք,որ այն պետք է լինի գեղեցիկ և բարվոք վիճակում,սակայն կարծում եմ մեր գյուղի առաջնային խնդիրները թույլ չէին տալիս մտածել այս խնդրի մասին:Սակայն Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական շրջանում համայնքի ղեկավարի միջամտությամբ առաջ քաշվեց այս խնդիրը և այստեղ ժամանած Սյունիքի մարզպետ` Սուրեն Խաչատրյանը,ՊՇ նախարար` Սեյրան Օհանյանը ընադառաջեցին:Կա կարծիք,որ այս ամենը կիրականացվի Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի կողմից:Տեսնենք.ինչ ընթացք կունենան գործողությունները:
Комментариев нет:
Отправить комментарий