среда, 28 ноября 2012 г.
Ապագան սպասում է.
Անասելի հրճվանք ես ապրում,ուղղակի անբացատրելի:Երբևէ կմտածեինք արդյոք ,որ մեր համայնքը այսքան կարևոր է մեզ համար:Երբ ապրում ես ու չես գիտակցում,որ քո ապրելու միջավայրն այդքան կարևոր է,բայց ամեն խնդիր մի օր իր լուծումն է ստանում:Ամեն ինչ լավ է առաջ ընթանում,կարելի է մտածել,որ համայնքի ապագան երևում է:Կար մի ժամանակ,երբ ամեն ինչ խարխուլ էր, մարդիկ հուսահատ թողնում էին և հեռանում,սակայն դժվարին ժամանակներն էլ հաղթահարեցինք և հիմա փորձում ենք առաջ շարժվել:Տեղեկացել եմ,որ նորանոր ծրագրեր կան` գյուղի հետ կապված ու ասեմ,որ հիացած եմ:Անիրական թվացող գազաֆիկացումը իրականություն է դառնում:Դե ինչ, սա հույս է ներշնչում ոչ միայն ինձ,այլև համայնքի բնակչությանը և եթե առաջիկայում կազմված ծրագրերը սկսեն գործել,ապա Խոզնավարի բնակչության գիտակցության մեջ` կյանքը ,նոր փուլ կթևակոխի:Մենք հավատում ենք......
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий