Խոզնավար համայնքում 1635 թվականին կառուցվեց 2-րդ եկեղեցին:Մի եկեղեցի, որն այժմ գտնվում է անմխիթար վիճակում:Չգիտեմ, մյուսներն ինչպես,բայց ես ցանկանում եմ իրատես լինել:Ինչպե՞ս կարելի է մարդկանց համար արժեք չներկայացնող մի վայր, անվանել եկեղեցի և դեռ ցավալին այդ չէ սոսկ, այլ այն, որ վայրն իր հետքերով տանում է դեպի եկեղեցի հիշեցնող իրողություն,իսկ շատերն այդ փաստն ուղղակի անտեսում են:Եկեղեցի՞,ոչ` եկեղեցու հետքեր: Մի՞թե եկեղեցի հիշեցնող այդ հետքերը հավերժ կարող են սպասել ու սպասել,իսկ եթե ոչ,իսկ եթե մի օր էլ նրանք հոգնեն:Անտեսելով` մենք ունեցածն էլ կկորցնենք:Իսկ ես դա չեմ ուզում:Իմ գյուղն էլ չի ուզում,սակայն........:Բազմիցս մենք մտահոգվել ենք այս փաստի առիթով,շատ անգամ և որոշակի քայլեր ենք ձեռնարկել,սակայն արդյունքի չենք հասել:Ինչպե՞ս կարող եմ ես օգնել իմ գյուղին:Գուցե տարիներ անց ես կլսեմ, որ գոնե փոքրիկ մի եկեղեցի է կառուցվել մեր Խոզնավարում և կտեսնեմ..հավատում եմ..Հարազատ գյուղին օգնելու համար, նախ պետք է մարդկային վեհ հատկանիշներ ունենալ ու գիտակցել` խորը գիտակցել:
Комментариев нет:
Отправить комментарий